952 դիտում
15:57 15-05-2020
Հայաստանում տարեց ամուսինները ապաքինվել են կորոնավիրուսից. պատմությունն սկսվել է Մեծ Բրիտանիայից վերադառնալուց
Հայաստանում տարեց ամուսինները ապաքինվել են կորոնավիրուսից: Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:
«Այսօր նշվում է Ընտանիքի օրը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից քիչ առաջ դուրս գրված ամուսիններ Արգամ Հախինյանը և Սիլվա Հարությունյանը խորհրդանշական են համարում, որ հենց այս օրն են գնում տուն:
Նոր կորոնավիրուսով վարակվելու նրանց պատմությունը սկսվում է ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց, երբ չեն էլ հասկացել, թե որ տարանցիկ երկրում վարակվեցին: Այսօր նրանք առողջացած գնում են տուն` շնորհակալություն հայտնելով մեր բուժկենտրոնի անձնակազմին իրենց ոտքի կանգնեցնելու և սթրեսային վիճակն ու տագնապը ի չիք դարձնելու համար: Առողջություն ենք մաղթում բոլորին»,-ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12123 դիտում
12:13 06-04-2020
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 62 քաղաքացի
2463 դիտում
23:40 30-06-2015
Նոր Զելանդիայում տարեց ամուսինները մահացել են նույն օրը` քնի մեջ
Այս բաժնից
649 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
502 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
502 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել