1290 դիտում
15:36 14-05-2020
Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ. օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ, որի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1874 դիտում
14:12 12-08-2020
ԱԺ-ում մեկնարկել է հատուկ նիստ. օրակարգում արտակարգ դրության ժամկետը երակարաձգելու հարցն է. ՈՒՂԻՂ
2096 դիտում
12:20 03-05-2021
Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
5299 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը