211652_close_icon
views-count4264 դիտում article-date 12:54 14-05-2020

Մենք հիմա էլ համոզված չենք, թե Հայաստանում իրադրությունը կզարգանա իտալական սցենարով, վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապոտ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրկին արձանագրվել է կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք։ Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, վարչապետը նկատեց, որ ՀՀ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է այն, թե կորոնավիրուսը բլեֆ է։ «Ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը, ու սա ունի կոնկրետ պատճառ։ Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտավորապես 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ, սա նշանակում է, որ մարդը կա՛մ կարճ շրջան ջերմություն է ունեցել, կա՛մ ինքն էլ չի նկատել, որ ջերմել է, ու նրա մոտ ախտորոշվել է դրական պատասխան ու ըստ էության, այս պարագայում հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,-նշեց վարչապետը։ Նա նշեց, որ, ամեն դեպքում, պետք է գնան ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ արտակարգ դրության պայմաններում մարդկանց համոզեն, պարտադրեն պահել անվտանգության որոշակի կանոններ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ունեին հաշվարկ, որ եթե մարտին Հայաստանում իրադրությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանը կունենա 10 հազար մահ։ «Մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթնա ու եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե չէ: Եթե պարզվի, որ կա ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն կոնկրետ բուժման անհրաժեշտություն, Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին»,- ասաց վաչապետը: Նա նշեց, որ թեև երեխաները, միջին տարիքի մարդիկ ունեն բավական ուժեղ իմունային համակարգ, սակայն ոչ մեկը չի կարող ասել, որ պացիենտը ծայրահեղ վիճակի չի հասնի: «Մենք պետականորեն չենք կարող երաշխավորել, որ եթե դուք քրոնիկ հիվանդություն չունեք, մենք երաշխավորում ենք, որ չեք հասնի ծայրահեղ վիճակի»,- ասաց նա և նշեց, որ գնում են սահմանափակումների մեղմացման՝ պատասախատանվություն պատվիրակելով յուրաքանչյուր քաղաքացուն: «Դա ընդհանրապես մեր գաղափարախոսությունն է, մեր քաղաքական գործունեության ամբողջ փիլիսոփայությունն է, որ մենք փոփոխություն, հարցի լուծում չենք պատկերացնում՝ առանց հանրության մասնակցության»,- ասաց նա: Վարչապետը 3 կանոն նշեց, որոնց պահպանելու դեպքում կերաշխավորվի կորոնավիրուսով չվարակվելը: «Պահպանել սոցիալական հեռավորություն, կամ շփվել միայն դիմակների առկայության պարագայում: Պարետատունը քննարկում է հարցը, թե արդյոք մտցնե՞նք փակ, թե բաց տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջ: Կանոն համար 2-րդ՝ չախտահանված ձեռքով չդիպչել դեմքին, և կանոն 3-րդ՝ չօգտվել սպասքից, որը մաքրված չէ»,- ասաց նա և նշեց նաև, որ պարետի որոշման նախագիծը պատրաստ է:

Նմանատիպ նյութեր