211652_close_icon
views-count3976 դիտում article-date 10:01 14-05-2020

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն արձակուրդից չի վերադառնա․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին օրերին լրատվամիջոցները քանիցս գրել են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ նա մինչև հունիսի 2-ը մեկնել է արձակուրդ, սակայն չի վերադառնալու արձակուրդից և հրաժարական է տալու: «Փաստ» թերթի՝ Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք հետ չի վերադառնալու աշխատանքի: Սակայն մեր զրուցակիցը նաև նշել է, որ դրա պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր