211652_close_icon
views-count190677 դիտում article-date 12:42 14-05-2020

Արարատի ոստիկաններն ու քննիչները վնասազերծել են տարիներ առաջ Արարատում «օրենքով գող» «Մարսոյին» սպանողի տղայի նկատմամբ մահափորձ կատարողին. իրավապահները, եթե պրոֆեսիոնալ չգործեին, հնարավոր էր՝ վնասազերծվողը գործի դներ ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 13-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետի պաշտոնակատար Վահան Մաթևոսյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Ղարիբ Հովհաննիսյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Վեդիի քննչական բաժնի պետի տեղակալ Ահարոն Սաֆարյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում Արարատ քաղաքում հայտնաբերել ու վնասազերծել են Արարատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքներ, այդ թվում՝ դարանակալումներ, և երեկ օպերատիվ տվյալներ են ստացել, որ Ա. Հովհաննիսյանը գտնվում է Արարատ քաղաքում։ Ոստիկաններն ու քննիչները ճիշտ և գրագետ գործողության արդյունքում վնասազերծում են նրան, ով փորձում է դիմել փախուստի, սակայն չի կարողանում երկար փախնել, ու վնասազերծման պահին դիմադրություն է ցույց տալիս իրավապահներին, սակայն շնորհիվ իրավապահների պրոֆեսիոնալիզմի՝ Ա. Հովհաննիսյանը վնասազերծվում է, ում մոտ նաև ատրճանակ է եղել, ու չէր բացառվում, որ նա կրակոցներ արձակեր իրեն հետապնդող ու վնասազերծող ոստիկանների ու քննիչների ուղղությամբ։ Վերջինս Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվում ոստիկանության Արարատի բաժին, իսկ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված Վեդիի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Սաֆարյանի որոշմամբ նա ձերբակալվում է, իսկ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը 2009 թվականին Արարատի մարզում սպանված հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի տղայի ընկերն է, այդ ընտանիքի համակիրը, ով այս տարվա մայիսի 8-ին Վեդի քաղաքում ինքնաձիգով կրակոցներ էր արձակել Վեդի քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Լայերտ Շ-ի ուղղությամբ, ում հայրը՝ Պերճ Շ-ն, 2008-ին սպանել էր «օրենքով գող» Մարսոյին; Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար Ռուսատսանի Դաշնությունում դատապարտված է եղել և Հայաստան է վերադարձել մոտ 1 տարի առաջ՝ արտաքսվելով ՌԴ-ից։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/11/1154461/]հայտնել [/url]էինք, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններվ՝ ոստիկանության Արարատի բաժնի կողմից փնտրվում էր Արարատ քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում էր մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 116 հասցեում գտնվող «Հունան Մելքոնյան» ԱՁ-ում Վեդի քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Լաերտ Շ-ի նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարելու մեջ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Ա. Հովհաննիսյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ [b]Ոստիկանների կողմից վնասազերծված 33-ամյա Արմեն Հովհաննիսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0510945001589446409667036.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր