Թուրք ֆուտբոլիստը սպանել է իր 5-ամյա զավակին
Թուրք ֆուտբոլիստ Քևչար Թոքթաշը խոստովանել է, որ սպանել է իր 5-ամյա որդուն:
Ապրիլի 23-ին 32-ամյա խաղացողը երեխային հիվանդանոց էր բերել: Տղայի մոտ բարձր ջերմություն և հազ է եղել:
Հայրը և որդին մեկուսացվել են, քանի որ երեխայի մոտ կորոնավիրուսի սիպտոմներ են եղել:
Նույն օրը Թոքթաշը բժիշկներին օգնության է կանչել, քանի որ երեխայի շնչառությունը վատացել է: Վերջինիս տեղափոխել են վերակենդանացման բաժին, որտեղ էլ 2 ժամ անց մահացել է:
Ի սկզբանե երեխայի մահը համարվել է բնական: Սակայն 11 օր անց Թոքթաշը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ սպանել է երեխային:
Ֆուտբոլիստը պատմել է,որ երեխային մոտ 15 րոպե խեղդելէ բարձով, երբ նա պառկած է եղել մեջքի վրա: Բժիշկներին նա դիմել էր, որպեսզի կասկածներ չհարուցի:
Պատասխանելով սպանության շարժառիթների մասին, Թոքթաշը ասել է. «Ես երբեք չեմ սիել իմ կրտսեր տղային: Դա միակ պատճառն էր, որ սպանեցի նրան: Որևէ հոգեկան շեղում ես չունեմ»:
Ֆուտոլիստին կալանավորել են: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Թոքթաշը ժամանակին հանդես է եկել Թուրքիայի բարձրագույն առաջնությունում՝ «Հաջեթեփեի» կազմում: