211652_close_icon
views-count25641 դիտում article-date 16:28 12-05-2020

Երևանում՝ Սահմանադրական դատարանի դիմաց, հեծանվով փորձել են վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։ Երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կապված իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Բաղդասարյանի մատնանշած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերլու ուղղությամբ։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ն. Բաղդասարյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր