27788 դիտում
09:12 11-10-2016
Երևանում 57-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողին, ով հեծանվով է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աթենքի փողոցի միջնամասում Երևանի բնակիչ, 57-ամյա Նավասարդ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 50 AV 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, հեծանվորդ, Երևանի բնակիչ, 17-ամյա Հրանտ Թահմազյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերի ենթարկվածը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջի 4-րդ կուրսում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+