211652_close_icon

Լուկաշենկոն Բելառուսում կորոնավիրուսային իրավիճակը համարել է «տանելի»

views-count10392 դիտում article-date 16:23 12-05-2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խորը համոզմամբ՝ COVID-19 վիրուսի հետ կապված իրավիճակը իր երկրում տանելի է։ Այդ մասին հայտնում է BELTA-ն։ Նա հավելել է, որ մի քանի երկրներ հետևել են Բելառուսի օրինակին վիրուսի հանդեպ մոտեցման հարցում, և Բելառուսի որդեգրած մոտեցումը համավարակի դեմ պայքարում արդեն «տալիս է իր արդյունքները»։ «Նայեք արևմտյան պետություններին. նրանք քիչ-քիչ սկսել են աշխատել, սկսել է աշխատել տնտեսությունը, իսկ դա միլիոնավոր մարդիկ են»,-ասել է Բելառուսի նախագահը։ Նշենք, որ Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24 հազարի։

Նմանատիպ նյութեր