211652_close_icon

Տավուշի մարզում քննարկում են ընձառյուծի պահպանությանն առնչվող հարցեր

views-count839 դիտում article-date 15:17 12-05-2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ այս պահին քննարկվում են ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերվող մի շարք հարցեր։ Ավելի ուշ նախատեսվում է այցելել անտառհատված, որով անցել է հազվագյուտ կենդանին։

Նմանատիպ նյութեր