Արամ Մանուկյանի տան և պատմամշակութային այլ հուշարձանների պահպանությանն ուշադրություն բևեռելու` ակցիա
ՀՀ մշակույթի նախարարությունը սիրով հրավիրում է Արամ Մանուկյանի տան և պատմամշակութային այլ հուշարձանների պահպանությանն ուշադրություն բևեռելու ակցիային:
Ակցիան տեղի կունենա հունվարի 29-ին (Արամ Մանուկյանի մահվան օրը), ժամը 14:00-ին, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրի տան առջև /հասցե` ք. Երևան, Արամի փողոց, տուն 9/:
Ակցիային ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակիցները:
Միջոցառման մասին պատմող տեսանյութը կտեղադրվի հրապարակային հարթակներում: