211652_close_icon
views-count3695 դիտում article-date 11:45 12-05-2020

Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա առիթով։ Ներկայացնում է նախարարի ուղերձը․ «Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է` ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար: Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է Ձեր առաքելությունը՝ հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր։ Վստահ եղեք, որ Ձեր հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում: Եղեք ամուր և, թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը Ձեզ չլքեն։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ»։

Նմանատիպ նյութեր