Իրանը սխալմամբ հրթիռ է արձակԵլ իր ռազմանավի ուղղությամբ. կան զոհեր
Իրանի ռազմածովային ուժերին պատկանող «Ջամարան» ականակիրը Օմանի ծովածոցում անցկացվող զորավարժությունների ժամանակ սխալմամբ հրթիռ է արձակել՝ խոցելով սեփական՝ «Քոնարաք» հածանավը։
Այդ մասին Twitter-ում հայտնել է TASNIM գործակալության քաղաքական բաժնի տնօրեն Մահդի Բահտիարին։
Նախնական տվյալներով՝ ողբերգական պատահարի հետևանքով զոհվել են հածանավի բոլոր 40 անդամները։
Արձակված հակատանկային C-802 հրթիռի կողմից խոցված հածանավը խորտակվել է։