Իրանը հայտնել է սխալմամբ ռազմանավի հրթիռակոծության հետևանքով 19 մահացածների մասին
Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Օմանի ծովածոցում սխալմամբ տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 ռազմածովային։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վիրավորվել է 15 մարդ։ Վերջինների վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Բացի այդ, գործակալության տվյալներով՝ Իրանի իշխանությունները հերքել են շրջանառվող լուրերը, թե խոցված ռազմանավը խորտակվել է։
Իրանական FARS գործակալության փոխանցմամբ՝ խոցված նավը տեղափոխվել է նավահանգիստ, որտեղ հետաքննություն կկատարվի։