Իրանը գիշերվա ընթացքում ավելի քան 300 ԱԹՍ և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Հագարի
Իրանը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց 99 տոկոսը խոցվել է, կիրակի օրը հայտնել են իսրայելյան զինվորականները։ Փոխանցում է Azatutyun.am-ը։
Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին նշել է, որ զինված ուժերը շարունակում են լիարժեք գործել և քննարկում են հետագա տարբերակները։
Հեռուստատեսային ճեպազրույցում գլխավոր ռազմական խոսնակը Իրանի գործողությունները շատ լուրջ է որակել՝ շեշտելով՝ դրանք «տարածաշրջանը մղում են էսկալացիայի»: