211652_close_icon
views-count16915 դիտում article-date 16:32 09-05-2020

Ծնվել է ապրիլյանի մասնակից, ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը

Ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը` Լյուսին: Այս մասին տեղեկանում ենք Թագուհի Օհանյանի ֆեյբուքյան էջից: «Օրը սկսում ենք լավ լուրով: Լույս աշխարհ է եկել զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը ` Լյուսին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում լուսավոր ապագա փոքրիկ հրաշքին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Դավիթը վիրավորվել էր Թալիշ գյուղում զինվորական ծառայության ժամանակ: Մարտակերտի հոսպիտալում նրա 2 ոտքն էլ անդամահատել էին, հետագայում նրա ոտքերը պրոթեզավորել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր