Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի վախենում կորոնավիրուսից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մայիսի 9-ին, Արարատի մարզի Ռանչպար գյուղոյմ արտակարգ իրավիճակ ստեղծվելու կապակցությամբ գյուղ ժամանած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չէր կրում պաշտպանիչ դիմակ և ձեռնոց, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պարտադիր կրում է պաշտպանիչ դիմակ։ 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին, թե արդյո՞ք չեն վախենում կորոնավիրուսից, մարզպետ Գ. Սարգսյանը լայն ժպիտով պատասխանեց. «Չէ, չէ ու չէ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


