71507 դիտում
21:02 08-12-2020
Հրաժարական է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը. նա կտեղափոխվի Երևան. Yerevan.today
[url=https://yerevan.today/all/politics/71373/hrajarakan-e-tvel-garik-sargsyany,-kteghapoxvi-erevan]Yerevan.Today[/url] -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։ Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երեւան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։
Հայտնի է նաեւ Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թեւոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում եւ վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։
Հետագայում ի դեպ, ՀՀԿ–ի իշխանության օրոք, պարոն Թեւոնյանը փայլուն հարաբերություններ էր կառուցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Խորհրդանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս կադրային ռակիրովկաներն անում է այն ժամանակ, երբ իր հետ ընդիմությունը վերջնագրի լեզվով է խոսել։
Կառավարությունից[url=https://yerevan.today/all/politics/71373/hrajarakan-e-tvel-garik-sargsyany,-kteghapoxvi-erevan] Yerevan.Today֊[/url]ի հարցադրումներին պատասխանող չեղավ, իսկ Ռազմիկ Թեւանյանն իր նշանաման մասին լուրը չհերքեց Yerevan.Today֊ի հետ զրույցում, սկզբում կմկմալով ասաց, թե՝ ես հիմա չգիտեմ ինչ է լինելու, հետո էլ, թե բա՝ զբաղված եմ, չեմ կարող խոսել։ Ի դեպ, Ռազմիկ Թեւոնյանը երեկ իր նշանակման առիթով արդեն հանդիպումներ է ունեցել իշխանական շրջանակների հետ։ Ակնհայտ է, որ իշխանության կողմից առաջարկներին բավականին դժվար են համաձայնվում, հաշվի առնելով համատարած դժգոհությունը եւ կառավարության մոտալուտ հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։
Նմանատիպ նյութեր
16912 դիտում
21:10 26-02-2021
Գնդապետ Արթուր Չատյանը միացել է բանակի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ. Yerevan.Today
2496 դիտում
20:42 19-02-2020
Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել․ Yerevan.today
Այս բաժնից
898 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
628 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
835 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով