211652_close_icon
views-count23214 դիտում article-date 22:12 07-05-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes C320 մակնիշի 33 PR 533 համարանիշի և Opel մակնիշի 88 GV 898 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը, ինչի պատճառով արտաքին լուսավորման լամպը պոկվել և ընկել է: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են 1-ին դասակի ավագ տեսուչ Արթուր Արևշատյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր