slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ավտովթար Երևանում. բախվել են Opel Zafira-ն ու BMW-ն. վերջինը կողաշրջվել է, Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ավտովթար Երևանում. բախվել են Opel Zafira-ն ու BMW-ն. վերջինը կողաշրջվել է, Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count25245 դիտում article-date 21:44 23-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Նարեկացի» թաղամասի թիվ 40 շենքի մոտ բախվել են 23-ամյա Էրիկ Պողոսյանի վարած BMW մակնիշի և Հեկտոր Մեսրոպյանի վարած, ում տարիքը ճշտվում է, Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն կողաշրջվել է, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Ս. Նիկողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վալտեր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր