ԱՊԼ-ում կարող են արգելել խմբով գոլեր տոնել ու խաղից հետո մարզաշապիկներ փոխանակել
ԱՊԼ-ը Պրեմիեր-լիգայի վերսկսվող մրցաշրջանի խաղերի անցկացման համար նոր կանոններ է մշակել:
Խաղացողներին կարող են արգելել խաղադաշտում թքել, խաղից հետո փոխանակվել մարզաշապիկներով, համատեղ ջրի շշերից օգտվել և խմբով նշել գոլը:
Նշված միջոցառումները միտված են նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը և կարող են գործել մեկ տարով:
Ավելի վաղ նմանատիպ կանոններ էին մտցվել խաղացողների մարզումների համար: