4448 դիտում
16:05 07-02-2017
Հայտնի ֆուտբոլիստներ Ռուդ Գուլիտն ու Ջոն Բարնսը գնդակներ և մարզաշապիկներ ստորագրեցին հատուկ Վիվառոյի և ՎիվառոՆյուզի համար
Լոնդոնում տեղի ունեցավ երկար սպասված H2O Data Seminar-ը, որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը և Բրիտանական SBC events-ը:
Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը և խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն:
Այնուհետև ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները: Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն և Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաև թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի և առահասարակ սպորտի մասին:
Հիշեցնենք, որ Ռուդ Գուլիտը 1988թ. Հոլանդիայի հավաքականում դարձել է Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր է և ՖԻՖԱ-100-ի անդամ: Հայտնի կիսապաշտպանը բազմաթիվ անգամ դարձել է Հոլանդիայի և Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը: Իսկ Ջոն Բարնսը հայտնի է, որպես «Լիվերպուլի» կիսապաշտպան, ով բազմաթիվ անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
Միջոցառման ընթացքում աշխարհահռչակ ֆուտբոլիստները հատուկ Վիվառո ընկերության հաճախորդների և ՎիվառոՆյուզի ընթերցողների համար [url=http://www.vivaronews.am/entertainment/haytni-futbolistner-rud-gulitn-u-jon-barnseh-vivaroyin-hyur]իրենց մակագրություններն են թողել մարզաշապիկների և գնդակների վրա[/url]: Շուտով այդ մարզաշապիկները կժամանեն Հայաստան:
Հետևեք Վիվառոյի նորություններին, հայտնի ֆուտբոլիստների ստորագրություններով մարզաշապիկների և գնդակների տերը կարող եք դառնալ դուք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
6950 դիտում
12:47 14-04-2017
Մխիթարյանը կրկնեց Ռուդ վան Նիստելրոյի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13222 դիտում
16:33 03-05-2017
Ռուդ Գուլիտ. Ռոնալդուն գոլի պահին բացահայտ խաղից դուրս վիճակում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2002 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
742 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
895 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը