211652_close_icon
views-count78310 դիտում article-date 16:24 07-05-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. գետի հունի վարարման հետեւանքով առաջացել է գազատար խողովակի ընկնելու վտանգ. օպերատիվ են գործել Լոռու փրկարարներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։33-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի Նարեկացի փողոցի 15ա/1 հասցեին հարակից հոսող Փամբակ գետը վարարել է, առաջացել է տարածքով անցնող գազատար խողովակի պոկվելու վտանգ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Լեւոն Դալլաքյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» Լոռու ԳԳՄ ներկայացուցիչները՝ պետի տեղակալ Արթուր Աթինյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ «Փամբակ» գետի վարարման հետևանքով առաջացել է միջին ճնշման գազատար խողովակի պոկման վտանգ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները իրականացնում են ուսումնասիրություններ՝ խողովակի տեղափոխման ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր