211652_close_icon
views-count4059 դիտում article-date 14:10 07-05-2020

ԱԱԾ մամուլի կենտրոնը հերքում է ԱԱԾ տնօրենի ազատման վերաբերյալ լուրերը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և մի խումբ աշխատակիցների կողմից ազատման դիմում գրելու վերաբերյալ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «[url=https://armenpress.am/arm/news/1014556.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- ընդգծեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Լրատվամիջոցներում ազատման դիմումների պատճառների վերաբերյալ լուրերում տարբեր հանգամանքներ էին նշվում։

Նմանատիպ նյութեր