«Արտաշատ պլազա» առևտրի կենտրոնը հերքում է մամուլում տեղ գտած լուրերը
Մամուլում տեղ գտած լուրերն այն մասին, թե «Արտաշատ պլազա» առևտրի կենտրոնում տեղակայված Արտաշատ Սիթի ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում ՀԴՄ կտրոններ չի տրամադրվում գնորդներին, չի համապատասխանում իրականությանը:
Առևտրի կենտրոնը խստորեն հետևում է օրենսդրության պահանջներին՝ բոլոր գնորդներին տրամադրելով ՀԴՄ կտրոններ: