211652_close_icon

Արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները ձախողված են. Մարուքյան

views-count682 դիտում article-date 17:58 14-04-2025
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամի իր ալիքում գրել է. 

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա, հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2022 թվականի սկզբին։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը, առաջին անգամ հանդիպել են հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո Վիեննայում անցկացվել է ևս երեք հանդիպում։ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում, կողմերը պայմանավորվել էին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի հատման հնարավորություն՝ երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

2023-ի փետրվարին Թուրքիա կատարած այցից և թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Միրզոյանն ու այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին նաև համատեղ վերականգնել Անիի կամուրջը։

2023-ին հատուկ չի նշվել, թե կոնկրետ որ տարվա զբոսաշրջային սեզոնի մեկնարկին է բացվելու հայ-թուրքական սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Իսկ եթե լուրջ․ Նկատե՞լ եք՝ դեռ երբեք չի եղել, որ մեր իշխանությունների կողմից Հայաստանին վերաբերող Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն կյանքի կոչվի։ Արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները ձախողված են։

Նմանատիպ նյութեր