211652_close_icon

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

views-count1284 դիտում article-date 18:21 06-05-2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր