211652_close_icon
views-count1622 դիտում article-date 17:42 06-05-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր գրասենյակի ընթացիկ գործունեությունը: Այդ համատեքստում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Ազգային ժողով են ներկայացվել «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, որոնք կքննարկվեն առաջիկայում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների հետ Հայաստանի ՄԻՊ գրասենյակի համագործակցությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր