Համագործակցության պայմանագիր Երևանի «Փյունիկի» և չինական «Շանհայ Լինկմանի» միջև
                        Երևանի << Փյունիկ >> և  չինական << Շանհայ Լինկման >>  ակումբները կնքել են  համագործակցության պայմանագիր։ Այս մասին  տեղեկացնում է << Փյունիկի >> մամուլի ծառայությունը :
Պայմանագիրն իր մեջ ներառում է կոմերցիոն համագործակցություն, կադրերի փոխանակում , մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։
<< Փյունիկ >>  ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար >>,- ասված է «Փյունիկի» տարածած հայտարարության մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

