Կենտրոնական բանկի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Շանհայ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Շանհայ` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 33-րդ նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից:
Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Գլոբալ և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական զարգացումները» թեմայի շուրջ:
Համաժողովին զեկույցով հանդես է գալու Տնտեսական մտքի և տնտեսական պատմության Ֆունդան հետազոտական ինստիտուտի տնօրեն Վեյ Սենը: