211652_close_icon
views-count165417 դիտում article-date 15:06 06-05-2020

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով Գեղարքունիքի մարզի ոստիկանապետ է նշանակվել մեծ թվով «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող անձանց ուղնուծուծը լավ իմացողը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտաշես Մուշեղյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գեղարքունիքի մարզի նորանշանակ ոստիկանապետ Ա. Մկրտչյանը ոստիկանության համակարգում համարվում է լավ օպերատիվնիկ, տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ոստիկանության համակարգում դեռ իր հեղինակային հետքն է թողել ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ժամանակներից ու աչքի է ընկել Հայաստանում մեծ թվով «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ վայելող անձանց փաստերով ոստիկանություն բերման ենթարկելու մեջ: Հանցագործ աշխարհում անգամ նրան համեմատում են հայտնի՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի Վիսոցկու դերակատարի հետ:

Նմանատիպ նյութեր