1991թ Մայիսի 6-ը Նոյեմբերյանի հիշողության մեջ մնացել է որպես «Եղերական լուսաբաց». Անուշ Զուրաբյան. Expressnews.am
[url=https://expressnews.am/1991%D5%A9-%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%AB-6-%D5%A8-%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/?fbclid=IwAR1qVhQHYu7fqG24f-4dgOCACQYkZCgypH8QBWtJhDee6bvQXCvQXhHqPo0]Expressnews.am[/url]-ը գրում է. Այս բացառիկ նկարի միջոցով աշխարհին հայտնի դարձավ Ոսկեպարում կատարված ողբերգության մասին։ Այն ահազանգ հանդիսացավ, որ աշխարհի բարի կամքի տեր մարդիկ իրենց ձայնը բարձրացնեն կասեցնելու այն սարսափելի գնդակոծությունները , որ իրականացնում էր ռուսական պատժիչ գունդը Ոսկեպարի խաղաղ բնակչության հանդեպ։
Հրադադարի կասեցման գործում իրենց մեծ ներդրումն ունեցան Անատոլի Շաբատը և Բարոնուհի Քերոլայ Քոքսը։
1991թ Մայիսի 6ը մարդկանց հիշողության մեջ մնացել է « Եղերական լուսաբաց» չարագույժ ձևակերպումով, քանզի այդ օրը զոհ գնացին միլիցիայի 14 աշխատակիցներ, մի քանի տասնյակ ոստիկաններ էլ գերեվարվեցին և սարսափելի օրեր անցկացրին ադրբեջանական բանտերում խոշտանգումների ենթարկվելով։
Հիշենք նրանց անուն առ անուն Արտաշ Մամյան, Վահրամ Աղաբաբյան, Վաչիկ Անանյան, Սոս Մանթաշյան, Վարդան Հանիսյան, Ստեփան Ղարագյոզյան, Միշա Մուրադյան, Ռաֆիկ Մնացականյան, Սաշիկ Անանյան, Մարտիկ Գիշյան, Աշոտ Ամիրաղյան, Ստեփան Ամիրաղյան, Արմեն Ազիբեկյան, Սարգիս Մուրադյան:
Թող լույս իջնի նրանց հոգուն, հիշում ենք և խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև․․․