211652_close_icon
views-count54819 դիտում article-date 15:53 26-04-2019

Ոստիկանության քրեական հետախույզների ու ճանապարհային ոստիկանների «Լուսաբաց» օպերացիայի արդյունքում հետախուզվողները բռնվել են «Լուսաբաց» ռեստորանի մոտ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի առաջին տեղակալ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ Սևան-Երևան ավտոճանապարհին իրականացրել են «Լուսաբաց» հատուկ օպերացիան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախույզներն ու ճանապարհային ոստիկանները «Լուսաբաց» ռեստորանային համալիրի մոտից քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 61-ամյա Ասատուր Կարապետյանին և 61-ամյա Կարինե Կարապետյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2016 թվականի հունվարի 13-ից, իսկ Կ. Կարապետյանը հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր