Գերմանիայի իշխանությունները մտադիր են Բունդեսլիգան վերսկսել մայիսի 15-ից
Գերմանիայի իշխանությունները կթույլատրեն, որպեսզի Բունդեսլիգան վերսկսվի մայիսի 15-ից:
Վաղը՝ մայիսի 6-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային քննարկում կանցկացնի նախարարների հետ, որպեսզի համաձայնեցնի կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները վերացնելուն ուղղված քայլերը:
Քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է ֆուտբոլային առաջնության վերսկսումը: Իշխանությունները կթույլատրեն խաղերի անցկացումը միայն անվտանգության խիստ պահպանելու դեպքում և դատարկ տրիբունաների ներքո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բունդեսլիգան կարող է վերսկսվել մայիսի 9-ին, սակայն կառավարությունը հետաձգել էր որոշումը:
Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 166 152 դեպք, մահացել է 6 993 մարդ: