22670 դիտում
20:31 13-08-2013
Բունդեսլիգան իր ողջ շքեղությամբ. 1-ին տուրի ամփոփում
2013-08-13 20:31:56
Վերջապես մեկնարկեց Բունդեսլիգայի 51-րդ խաղարկությունը: Ուրբաթ երեկոյան առաջնության մեկնարկը ազդարարեցին երկրի գործող չեմպիոն «Բավարիա»-ն և Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն: Բավականին վառ և դիտարժան պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց մյունխենցիների 3:1 հաշվով հաղթանակով: Չնայած պարտությանը` «Բորուսիա»-ն կարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ նախորդ մրցաշրջանում «տրիպլ» ձևակերպած ահեղազոր «Բավարիա»-ին: Մեկնարկային խաղը լիովին արդարացրեց սպասելիքները և հաճելի պահեր պարգևեց երկրպագուներին: Երկրորդ խաղային օրը ստացվեց ոչ պակաս դիտարժան և գոլառատ: Հաջորդ օրը պայքարի մեջ ներգրավվեց նաև փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը Աուգսբուրգում «ոչնչացրեց» տեղի համանուն թիմին: Դորտմունդցիների կազմում ֆանտաստիկ նորամուտ նշեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցի հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Վնասվածքից ոչ լիովին ապաքինվելու պատճառով հանդիպումը բաց թողեց Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին հետևում էր «SGL Արենա» մարզադաշտի տրիբունայից: Ավանդույթի համաձայն 1-ին Բունդեսլիգայի նորեկները առառաջնության սկզբում պարտադիր կերպով զարմացնում է ֆուտբոլային հասարակությանը: Ինչպես հիշում եք նախորդ մրցաշրջանում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը մեկնարկային տուրերից հետո ընթանում էր առաջատարների շարքում և զարմացնում էր իր դիտարժան ֆուտբոլով: Եվ ահա մեկ տարվա դադարից հետո գերմանական ֆուտբալային էլիտա վերադարձած Բեռլինի «Հերտա»-ն զարմացրեց բոլորին և դաժան հաշվեհարդար տեսավ հենց նույն Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի նկատմամբ: Լուխուկայի սաները 6:1 հաշվով «քարուքանդ» արեցին ֆրանկֆուրտյան ակումբին:
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած Լևերկուզենի «Բայեր»-ը «Բայեարենա» մարզադաշտում գեղեցիկ ոճով առավելության հասավ «Ֆրայբուրգ»-ի նկատմամբ: Բունդեսլիգայի նախորդ խաղարկության լավագույն ռմբարկու Շտեֆան Կիսլինգը ընթացիկ խաղարկությունում խփեց «Բայեր»-ի առաջին գոլը և բացեց իր գնդակների հաշիվը` դրանով իսկ,ևս մեկ անգամ «մեսիջ» ուղարկելով Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին: «Ասպիրինայինների» կազմում իր նորամուտը գոլով նշանավորեց ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի ամենաթանկ ձեռքբերում հանդիսացող հարավկորեացի Հոնգ Մին Սոնը: Իր մասին հիշեցնել տևեց նաև «Բայեր»-ի առաջատարներից մեկը` Սիդնեյ Սեմը, ով նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքներից հետո ապաքինվելով` հետզհետե ձեռք է բերում իր լավագույն մարզավիճակը:
Շարունակում է իր երկրպագուներին զայրացնել «Վոլֆսբուրգ»-ը, որը ունենալով ուժեղ կազմ կրկին անհաջող մեկնարկեց խաղարկությունում: Նախորդ մրցաշրջանի վերջնամասում «Վոլֆսբուրգ»-ի ցուցադրած խաղը հուսադրող էր թվում, սակայն ինչպես ցույց է տալիս ընթացիկ խաղարկության մեկնարկը` թիմը դեռևս հեռու իր լավագույն որակներից: «Գայլերը» ձախովեցին Հաննովերում: Ընդ որում Հեկինգի սաները խաղի ընթացքում երկու կարմիր քարտ ստանելով հանդիպումը ավարտեցին 9 հոգով:
Առաջնության նորեկ Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ը, որը 28 տարվա դադարից հետո կրկին վերադարձավ Բունդեսլիգա` իր երկրպագուների բուռն աջակցությամբ ընդունեց «Վերդեր»-ին: Խաղն անցավ մեծ արագությունների և փոխադարձ գրոհների նշանաբանի ներքո: Թիմերից յուրքաքանչյուրը դարպասը գրավելու համար ստեղծեց բավականաչափ պահեր, սակայն արդյունքում գրանցվեց դարպասի մեկ գրավում: Խաղի միակ և հաղթական գոլը իր հաշվին գրանցեց «երաժիշտների» ավստրիացի կիսապաշտպան Զլատկո Յունուզովիչը: Վերոնշյալ խաղում «Վերդեր»-ը կարողացավ մրցակցին հաղթել համեմատաբար բարձր կարգի շնորհիվ:
Կիրակնօրյա երկու խաղերը արդարացրեցին այն տեսակետները, որոնց համար արժե հետևել Բունդեսլիգայի խաղերին: Մայնցում և Գելզենկիրխենում խելահեղ սցենարով ընթացած խաղերը մեծ բավականություն պատճառեցին երկրպագուներին: «Մայնց»-«Շտուտգարտ» և «Շալկե»-«Համբուրգ» խաղերում ընդհանուր հաշվով խփվեց 11 գոլ: Թոմաս Տուխելի սաները համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեցին «Շտուտգարտ»-ին, իսկ ահա «Շալկե 04»-ն և «Համբուրգ»-ը իսկական ֆուտբոլային ներկայացում ցուցադրեցին «Վելտինս Արենա» կոչվող «ֆուտբոլային թատրոնում»: Երկու թիմերն էլ ի ցույց դրեցին իրենց խոցելի տեղերը և յուրաքանչյուրը կարողացավ օգտվել դրանցից առավելագույն կերպով: Արդյունքում գրանցվեց 3:3 հաշիվը, իսկ «Շալկե 04»-ին պարտությունից փրկեց թիմի նորեկ Ադամ Շալայը:
Եթե հաշվի առնենք, որ թիմերը դեռևս չեն գտնվում համապատասխան մարզավիճակներում, ապա մեկնարկը կարելի է նույնիսկ շքեղ համարել: Այդուհանդերձ ակումբների մեծամասնությունը բավականին լավ տպավորություն թողեցին և ցույց տվեցին, թե որքանով են պատրաստ մրցաշրջանին:
[bold]Բունդեսլիգա. 1-ին տուր[/bold]
[bold]«Բավարիա» - «Բորուսիա» Մ՝ 3:1[/bold]
գոլեր՝ Ռոբեն 12, Մանջուկիչ 16՛, Ալաբա 69՛ 11մ - Դանտե 40՛ ինք
[bold]«Աուգսբուրգ» - «Բորուսիա» Դ` 0:4[/bold]
գոլեր` Աուբեմյանգ 24’, 66’, 79’, Լևանդովսկի 86’ 11մ
[bold]«Բայեր» – «Ֆրայբուրգ»` 3:1[/bold]
գոլեր` Կիսլինգ 22’, Սոն 47’, Սեմ 52’ – Հանկե 40’
[bold]«Հերտա» - «Այնտրախտ» Ֆ`6:1[/bold]
Ռամոս 17’, 71’, Բրուկս 32’, Ալագի 58’, 60’, Ռոնի 89’ – Մեյեր 37’
[bold]«Հաննովեր» - «Վոլֆսբուրգ»`2:0[/bold]
գոլեր` Անդրեասեն 17’, Հուշտի 84’
[bold]«Հոֆենհայմ» - «Նյուրնբերգ»`2:2[/bold]
գոլեր` Աբրահամ 35’, Մոդեստե 51’ – Շտարկ 54’, Գինչեկ 57’
[bold]«Այնտրախտ» Բրաունշվեյգ – «Վերեր»`0:1[/bold]
գոլ` Յունոզովիչ 82’
[bold]«Շալկե 04» – «Համբուրգ»`3:3[/bold]
գոլեր`Հունտելաար 2’, 47’, Շալայ 74’ – վան դեր Վաարտ 12’ 11մ, Բայստեր 23’, Լ.Սոբիեխ 49’
[bold]«Մայնց» – «Շտուտգարտ»` 3:2[/bold]
գոլեր` Ն. Մյուլլեր 14’, 78’, Օկազակի 65’ – Իբիշևիչ 16’, Հարնիկ 82’
[bold]Հետաքրքիր փաստեր [/bold]
• 1-ին տուրի 9 խաղում ընդհանուր հաշվով խփվեց 37 գոլ:
• Բեռլինի «Հերտա»-ն Բունդեսլիգայի պատմության մեջ դարձավ, այն առաջին նորեկ ակումբը, որը մեկնարկային առաջին տուրում տոնեց ամենախոշոր հաշվով հաղթանակը:
• «Բավարիա»-ն Բունդեսլիգայի վերջին 26 խաղերում անհաղթահարելի է(22 հաղթանակ և 4 ոչ-ոքի): 27-րդ խաղում անպարտնելի մնալու դեպքում մյունխեցիները կկրկնեն 87/88 և 88/89 մրցաշրջանների արդյունքը: Ի դեպ այդ մրցաշրջանների ընթացքում «Բավարիա»-ն մարզում էր Յուպ Հայնկեսը:
• Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Յուրգեն Կլոպը անցկացրեց իր 171-րդ խաղը և «Աուգսբուրգ»-ի նկատմամբ տարած հաղթանակը նրա համար դարձավ 99-րդը:
• Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած իր 99-րդ հանդիպումը գոլով նշանավորեց «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Այդպիսով լեհ ռմբարկուն իր խփած գոլերի թիվը հասցրեց 55-ի:
• «Շալկե 04»-ի հարձակվողԿլաաս-Յան Հունտելաարը խաղի 2-րդ րոպեին գրավելով «Համբուրգ»-ի դարպասը, դարձավ առաջին տուրի ամենաարագ գոլի հեղինակը:
• «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ Բունդեսլիգայի պատմության այն 5 ֆուտբոլիստներից մեկը, ով մեկնարկային տուրում աչքի ընկավ հեթ-տրիկով:
• «Շալկե 04»-ը վերջին 4 մրցաշրջաններում (2 հաղթանակ և 2 պարտություն) չի կարողանում հաղթանակով մեկնարկել առաջնությունում:
• «Վերդեր»-ը հաղթանակ տոնելով Բարունշվեյգի «Այնտրախտ»-ի նկատմամբ վերջապես վերջ դրեց 6 անընդմեջ հանդիպումներից բաղկացած առանց հաղթանակների շարքին:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4054 դիտում
00:15 25-02-2014
Յանուկովիչի բնակարանն իր ողջ շքեղությամբ. տեսանյութ
28640 դիտում
15:44 03-01-2018
Նադեժդա Բաբկինան տպավորվել է Գառնու տաճարի շքեղությամբ
Այս բաժնից
2821 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2344 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2641 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ