Մոսկվայի «Կռիլատսկոյե» սառցադաշտը կվերափոխվի հոսպիտալի՝ կորոնավիրուսով հիվանդների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Կռիլատսկոյե» սառցադաշտը ժամանակավորապես կվերափոխվի հոսպիտալի՝ կորոնավիրուսով հիվանդների համար:
«Անկասկած, չմշկավազքի մարզաձևի համար ծանր է նույնիսկ ժամանակավորապես կորցնել «Կռիլատսկոյեն», սակայն հուսով ենք, որ շուտով այն նորից կսկսի գործել որպես մարզական օբյեկտ: Մենք մշտապես կապի մեջ ենք, Մոսկվայի սպորտի ղեկավարությունը տեղյակ է ընթացիկ իրավիճակին», հայտնել է Ռուսաստանի չմշկավազորդների միության գործադիր տնօրեն Վառվարա Բարիշևան:
Ընդհանուր առմամբ, Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների համար կազմակերպվելու է մոտ 10 հազար մահճակալ: Ժամանակավոր հոսպիտալները նախատեսվում է պատրաստել 20 օրվա ընթացքում: Նրանց կառուցման համար շուրջօրյա ռեժիմով աշխատում է մոտ 10 հազար մարդ: