211652_close_icon
views-count700 դիտում article-date 20:20 19-04-2023

Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին․ Տիգրան Ավինյան

Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին, որի հիմնանորոգմանը հատկացվել է 632 մլն դրամ՝ Գործադիրի հատկացրած 10մլրդ դրամից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր շրջայցերի հերթական ուղղությունը Դավթաշեն վարչական շրջանն էր։

Շրջայցի ընթացքում զրուցեցինք բնակիչների հետ, ծանոթացանք նրանց հուզող խնդիրներին ու քննարկեցինք լուծման հնարավոր տարբերակները։

Եղանք նաև թիվ 61 մանկապարտեզում, որն այս տարվա ընթացքում կբացի իր դռները նոր ու հարմարավետ պայմաններով՝ ընդունելով արդեն 360 երեխաների նախկին 240-ի փոխարեն։

Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին, որի հիմնանորոգմանը հատկացվել է 632 մլն դրամ՝ Գործադիրի հատկացրած 10մլրդ դրամից։

Այցի ընթացքում խոսք գնաց նաև հաջորդ տարի մեկնարկող Եղվարդի խճուղու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրից, որի շնորհիվ տրամաբանական շարունակություն կունենա նաև Սասնա Ծռեր փողոցը՝ Դավթաշենի նախկին գյուղի տարածքով:

Տրանսպորտային հոսքերը զգալիորեն բեռնաթափող երկու ճանապարհների նախագծերն էլ կմշակվեն այս տարի», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ։

Նմանատիպ նյութեր