2000 հատ նոր աղբաման է բերվել Երևան
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2000 հատ նոր աղբաման է ժամանել Երևան։
Մոտ օրերս՝ մաքսազերծման գործընթացը ավարտելուց հետո, աղբամանները կտեղադրվեն մայրաքաղաքի փողոցներում և բակերում»։