Առաջիկայում 500 հատ «Երևան» ձուլվածքով նստարան և 600 հատ աղբաման կգնվի քաղաքապետարանի կողմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երևան» ձուլվածքով նստարան և 600 հատ աղբաման (դարձյալ ձուլվածքով) գնել։ Յուրաքանչյուր նստարանի համար քաղաքապետարանը ծրագրում է վճարել 165 հազար դրամ, իսկ աղբամանի մեկ հատի համար 78 հազար դրամ է։ Ինչպես հայտնի է՝ Երևանի քաղաքապետարանը նստարանների և աղբամանների նկարագրությունն այնպես է կազմել, որ դրանք անպայման ձուլվածքով պատրաստվեն։ Իսկ այդ դեպքում նստարանները և աղբամանները կարող է պատրաստել միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը։
Կասկածից վեր է, որ այս անգամ էլ պատվերը հենց այդ ընկերությանը կտրվի։ Ի Դեպ, «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը և ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը։ Իսկ արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համայնքային միջոցների նման ծախսերը քամուն տալու կամ կոռուպցիայի դասական օրինակ չեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]