2300 դիտում
18:21 03-05-2020
Հայաստանի ժուռնալիստների միության ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Հայաստանի ժուռնալիստների միությունը ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում է ստորև․
«Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը որպես մասնագիտական տոն նշվում է արդեն 27 տարի։
Ցանկացած երկրում, հատկապես ժողովրդավարական պետություններում ու հասարակություններում զանգվածային լրատվության միջոցներն ունեն անկյունաքարային նշանակություն, քանի որ նրանց աշխատանքի միջոցով է ապահովվում ժողովրդավարության հիմնական գործառույթներից մեկը՝ իշխանությունների, հանրային կառավարման մարմինների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ու հաշվետվողականությունը։
Հայաստանում մամուլի կայացումն ու զարգացումը մշտապես ուղեցկվել է մեծագույն դժվարություններով ու խոչընդոտներով։ Բոլոր ժամանակների իշխանություններն էլ զերծ չեն մնացել մամուլի աշխատանքը ճնշելու, ազատ մամուլի դեմ ոտնձգություններ իրականացնելու գայթակղությունից։
Ցավոք, այդ իրավիճակն է նաև այսօր, գործող իշխանությունը ազատ մամուլը դիտարկում է որպես հակառակորդ ու թշնամի, այն դեպքում, երբ պետք է լիներ հակառակը՝ ազատ ու անկախ լրատվամիջոցները պետք է հանդիսանային որպես իշխանության բնական դաշնակիցներն ու գործընկերները։
Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է։ Այսօր իշխանությունը զերծ չի մնում ոչ յուրային մամուլի միջոցների նկատմամբ առնվազն սոցցանցային հարձակումներից, այդ գործում օգտագործվում են իշխանության կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող կեղծ օգատատերերը, այսպես կոչված՝ ֆեյքերը։
Դրան զուգահեռ բոլոր երկրներում խնդրահարույց համարվող ֆեյքնյուզը խոչընդոտ է դարձել ազատ ու անկախ մամուլի կայացման ու զարգացման համար։ Այս գործոնների համախումբը ներկայումս մարտահրավեր է դարձել ազատ ու անկախ մամուլի գործունեության համար։ Սակայն ի պատիվ իրական ու ազատ լրատվամիջոցներրի, դրանց լրագրողներն այսօր էլ աշխատում են իսկական նվիրումով ու պատվախնդրորեն՝ հասարակությանը ապահովելով իրական ու անաչառ տեղեկատվություն։
Հայաստանի Ժուռնակիստների միությունը շնորհավորում է մամուլի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ մամուլի ազատության օրվա կապակցույթամբ՝ մաղթելով անխափան ու ստեղծարար աշխատանք։ Ազատ ու անկախ մամուլը բոլորիս ու մեր երկրի անգնահատելի հարստությունն է, որի պահպանման համար բոլորս պետք է անենք առավելագույնը՝ ապահովելով ազատ մամուլի անխափան աշխատանքը։
Շնորհավոր մամուլի ազատության համաշխարհային օրը»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
967 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության