211652_close_icon
views-count53892 դիտում article-date 19:50 02-05-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 29-ամյա վարորդների Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Մեղրաձոր գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 85 DR 888 համարանիշի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Ford Transit մակնիշի 34 TR 642 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սուրեն Խ.-ն, վերջինիս ուղևոր, Երևան քաղաքի Ջրվեժ բանավանի բնակիչ, 27-ամյա Ռոբերտ Ս.-ն և Mercedes-ի ուղևոր, Մեղրաձոր գյուղի բնակիչ, 27-ամյա Մարիամ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes-ի վարորդ Սուրեն Խ.-ն աշխատում է «Զոլոտայա պոլյա» ՍՊԸ-ում, իսկ վիրավոր Ռոբերտ Ս.-ն աշխատում է «Ա. Ավետիսյան» ՍՊԸ-ում: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր