Հալկ. Կյանքը Չինաստանում նորմալ հուն է մտել
«Շանհայ» ակումբի բրազիլացի հարձակվող Հալկը պատմել է կորոնավիրուսից հետո Չինաստանում առկա իրավիճակից հետո:
«Այսօր կարելի է ասել, որ բոլորս վերադարձել ենք լիովին նորմալ կյանքի: Բայց մենք բոլոր դեպքերում պետք է կատարենք անվտանգության բոլոր միջոցները:
Եթե փողոցում մարդկային կուտակումներ կան, ապա պետք է դիմակ կրել: Ես միշտ ձգտում եմ այնպես անել, որպեսզի ձեռքերս պարբերաբար ախտահանվեն:
Բայց հիմա շատ ավելի հանգիստ է, քան՝ փետրվարին էր: Բոլորը աշխատում են նորմալ ռեժիմով, օրինակ՝ ռեստորանները:
Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ աշխատանք է իրականացրել Չինաստանի կառավարությունը: Կարողացավ իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: Եվ փառք Աստծո, արդյունքները սպասեցնել չտվեցին:
Հուսով եմ, որ ամբողջ աշխարհը կկարողանա հաղթահարել այս իրավիճակը: Աղոթում եմ աստծուն, որ նա մեզ ուժ տա», ասել է Հալկը: