211652_close_icon
views-count3880 դիտում article-date 21:36 14-06-2020

ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբանի կարծիքով, կյանքը երկրում նորմալ հուն կմտնի մեկ տարի հետո

ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնտոնի Ֆաուչին անդրադարձել է կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման ժամկետներին: «Վարակը կարող է մի քանի փուլ անցնել, հեռանալ ու վերադառնալ: Ես հույս ունեմ, որ կյանքը կնորմալանա մոտավորապես մի տարի անց: Բայց չեմ կարծում, որ սա կլինի այս աշնանը կամ ձմռանը, մենք դրան բախվելու ենք ավելի երկար», ասել է մասնագետը: Ֆաուչին ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վարակի տարածումը հաջողվել է կրճատել հիմնական էպիկենտրոններում. Չիկագոյում, Նյու-Յորքում, Դետրոյթում և Նոր Օռլեանում, սակայն մի քանի նահանգներում էլ հակառակ միտումն է: Փորձագետի կարծիքով, դա կապված է նորմալ կյանքի վերադառնալու հետ, որից հետո վարակվածների թիվը ավելի մեծ է դառնում, քան՝ նախկինում էր: Ինչ վերաբերում է Եվրամիության երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մուտքի սահմանափակումներին դեպի ԱՄՆ, ապա Ֆաուչիի կարծիքով, դրանք կհանվեն ոչ թե շաբաթներ, այլ՝ ամիսներ անց: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ առաջին տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով: Վերջին տվյալներով, երկրում գրանցվել է վարակման 2 117 027 դեպք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր