211652_close_icon
views-count88126 դիտում article-date 18:11 02-05-2020

Երեկ Սարի Թաղում՝ դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված 33-ամյա տղամարդու վրա կրակոց արձակած 39-ամյա կասկածյալը որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/article/2020/05/01/1153742/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները պարզել են երեկ՝ մայիսի 1-ին, Սարի Թաղի 28-րդ փողոցի թիվ 1/ա հասցեի դիմաց, Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցում հաշվառված 33-ամյա Արտաշես Ֆարսյանին հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ֆարսյանին իր տան դիմաց հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 39-ամյա Սամվել Քալաշյանը: Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ս. Քալաշյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրի զննությամբ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր և անհայտ մակնիշի ու տրամաչափի ատրճանակի պարկուճ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/01/1153742/]SHAMSHYAN.com[/url]-ը, երեկ՝ մայիսի 1-ին, կրակոց էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/01/1153742/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերել նրան, ոստիկանները պարզել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։ Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր