211652_close_icon
views-count71573 դիտում article-date 20:22 01-05-2020

Բազմաթիվ կյանքեր փրկած հրշեջ-փրկարարները մեկուսացումից վերադարձան տուն ու, չսպասելով լուսաբացին, միացան իրենց գործընկերներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տանից ՀՀ ԱԻՆ Բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարներ Թաթուլ Ներսիսյանը, Հովիկ Հովակիմյանը, Գեղամ Այվազյանը, Տիգրան Բաբայանը իրենց գործընկերներին տեղափոխեցին իրենց բնակության վայրերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 10 հրշեջ-փրկարարներ մեկուսացվել էին դեռ 15 օր առաջ ու հանձնված թեստերի պատասխանը եղել է բացասական ու հիմա հրշեջ-փրկարարները պատրաստվում են տանից անմիջապես մեկնել ու միանալ իրենց գործընկերներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հրշեջ-փրկարարներն ասում էին. «Էվալա էս փրկարար վարորդներին, որ թե՛ մեր, թե՛ գրեթե բոլորի նազուտուզը տանում են: Շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին, ովքեր իրենց մարդկային վերաբերմունքով ապացուցեցին, որ մարդ լինելու կոչումը իրենք վաստակել են: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բժիշկներին, ովքեր ամեն օր, անգամ ամեն վայրկյան մեզ սատարում ու անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում: Մեր հայ բժիշկներն էլ ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը»: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր