23992 դիտում
20:12 20-10-2017
Բազմաթիվ կյանքեր փրկած փրկարարներն ու ապագա փրկարարները իրենց մաշկի վրա զգացին ամրագոտու կարևորությունը ավտոմեքենան վարելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը այցելեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելության պատճառն այն էր, որ ակադեմիայի աշխատակիցները, ուսանողներն ու ընդհանրապես՝ Աին-ում ծառայություն կատարողները, անձամբ զգան ամրագոտու անվտանգության պրակտիկ նշանակությունը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում:
Փրկարարները, ովքեր բազմաթիվ կյանքեր են փրկել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում, իրենց մաշկի վրա զգացին ամրագոտու իրական պիտանելությունը:
ՀՀ ՃՈ պետի հանձնարարականով շարունակվելու են նման միջոցառումները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16708 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ