Իտալիայի առաջնության բոլոր թիմերը քվեարկել են մրցաշրջանը վերսկսելու օգտին
Իտալիայի առաջնության բոլոր 20 թիմերը հանդես են եկել կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշրջանը վերսկսելու օգտին:
Այսօր Լիգայի նիստում, որտեղ քննարկվել է առաջնության հեռարձակման իրավունքների հարցը, մրցաշրջանը շարունակելու օգտին քվեարկել են բոլոր ակումբները:
Ավելի վաղ Իտալիայում մեղմացրել էին կարանտինը՝ մայիսի 4-ից թույլատրելով անհատական մարզումները, իսկ 18-ից՝ թիմային:
Իտալիայում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսից վարակման 205 463 դեպք, 27 697 մարդ մահացել է: