211652_close_icon
views-count2667 դիտում article-date 23:28 30-04-2020

Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա օրակարգը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/glavy-mid-ukrainy-i-armenii-obsudili-aktualnuju-povestku-dnya-ukrainsko-armyanskih-otnoshenij/]AnalitikaUA.net[/url]-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը: «Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կողմերը նշել են ամուր պատմական կապերը ուկրաինացի և հայ ժողովուրդների միջև: Նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրի զարգացմանը և տնտեսական երկխոսության խորացմանը: Արտգործնախարարները բարձր են գնահատել փոխգործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու հարցի շուրջ և փորձ են փոխանակվել COVID-19 համաճարակի հետևանքների հաղթահարման վերաբերյալ», — ասվում է հայտարարության մեջ: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվովյանը AnalitikaUA.net-ին հարցազրույցում շեշտեց այս մակարդակում պաշտոնական շփումների կարևորությունը: Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ այսուհետ այդպիսի շփումներ ավելի հաճախ տեղի կունենան: «Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարների միջև կոնտակտները մեծ հույս է ներշնչում», — ասաց Շատվորյանը:

Նմանատիպ նյութեր