211652_close_icon
views-count2184 դիտում article-date 18:20 29-04-2020

Միջազգային հեռավար սեմինար

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ ապրիլի 28 –ին SPORTCAMP & MORE տեղեկատվական - կրթական ծրագրի շրջանակներում անցկացվել է հեռավար սեմինար –քննարկում ՝ << Մարզիկների իրավունքները >> թեմայով ։Այն վարել է ուկրաինացի սպորտային իրավաբան Եվգենի Պրոնինը։ Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Էստոնիայի, Ադրբեջանի,Ղազախստանի և Հայաստանի ներկայացուցիչները: 1 , 5 ժամվա ընթացքում հիմնականում արծարծվել են մարզիկների, մարզիչների իրավունքներին առնչվող բազմաթիվ հարցեր։Հատկապես կարևորվել է ֆեդերացիաների հետ կնքվող երկկողմ պայմանագրերի խնդիրը / մարզիկների, մարզիչների, բժիշկների և հավաքականների այլ պատասխանատու անձանց հետ/ ։ Հարցը հատկապես վերաբերում է աշխատավարձերին , թոշակներին և պարգևավճարներին։ Երկկողմ իրավական փաստաթուղթը անչափ կարևոր է , հետագայում լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Հայաստանից վեբինար-քննարկմանը մասնակցել են բռնցքամարտի, ծանրամարտի և սուսերամարտի հավաքականների մի շարք ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Բուբկան։

Նմանատիպ նյութեր