211652_close_icon
views-count3941 դիտում article-date 09:49 29-04-2020

Ստուգում են զուգարանի վիճակը. վարչապետի աշխատակազմը նախաձեռնությամբ է հանդես եկել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում: Ըստ նոր կարգավորման՝ Առողջապահական և աշխատանքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրավունք կունենա ստուգումներ իրականացնել հյուրանոցներում, թատրոններում, կինոթատրոններում, հանրային սննդի օբյեկտներում, և եթե դրանց զուգարանների հիգիենիկ վիճակը համարվի ոչ բավարար, ապա այդ օբյեկտների գործունեությունը անմիջապես կդադարեցվի: Օբյեկտը կսկսի աշխատել միայն այն դեպքում, երբ տեսչական մարմինը կհամարի, որ բացթողումը վերացված է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր